Logo

ESPN. ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

11:21 / 02.08.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025թ. դեկտեմբերի 5-ին, գրում է ESPN-ը։

Միջոցառումը տեղի կունենա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում և, մեծ հավանականությամբ, կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։

Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ Աշխարհի առաջնության միջմայրցամաքային անցումային հանդիպումները կանցկացվեն 2026թ. մարտին։

ԱԱ-2026-ը տեղի կունենա 2026թ. հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ