«Ռեդ Բուլը» Սերխիո Պերեսի հետ պայմանագրի խզման մասին կհայտարարի մինչև Սուրբ ծնունդ:
ESPN-ի փոխանցմամբ, ավստրիական կոնցեռնը փորձում է մեքսիկացի ավտոարշավորդի հետ համաձայնեցնել նրա հեռացման պայմանները՝ առաջարկելով Պերեսին դառնալ թիմի բրենդ-դեսպանը:
Պերեսի հետ պայմանագիրը դադարեցնելուց հետո «Ռեդ Բուլը» պատրաստվում է թիմ հրավիրել RB Racing-ի նորզելանդացի պիլոտ Լիամ Լոուսոնին:
Իր հերթին, Լոուսոնին էլ «Ռեդ Բուլի» քույր կոնցեռնում կփոխարինի Ֆորմուլա 2-ի պիլոտ Այզեկ Հաջարը: