Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն ESPN-ի վարկածով ճանաչվել է 2022/23 մրցաշրջանի աշխարհի լավագույն հարձակվող:
Ֆրանսիայի հավաքականի ավագն ավարտված մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրած 43 խաղում դարձել էր 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 24-ամյա ֆուտբոլիստն օգնել էր ՊՍԺ-ին պաշտպանել Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը: Մբապեն 5-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձել էր Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Մրցաշրջանի լավագույն հարձակվողները՝ ESPN-ի
- 1. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
- 2. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
- 3. Լիոնել Մեսի (ՊՍԺ/«Ինտեր Մայամի»)
- 4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
- 5. Անտուան Գրիզման («Աթլետիկո»)
- 6. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)
- 7. Ռաֆայել Լեաու («Միլան»)
- 8. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
- 9. Քրիստոֆեր Նկունկու («Չելսի»)
- 10. Նեյմար (ՊՍԺ)


