«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ կարող են հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, գրում է ESPN-ը։
Մանկունիական գրանդը պատրաստ է բաժանվել Քոբի Մեյնուից, Մանուել Ուգարտեից, Ջոշուա Զիրկզեից ու Տայրել Մալասիայից։
«Կարմիր սատանաները» մինչև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտը` հունվարի 18-ը, կադրային խնդիրներից խուսափելու համար չեն դիտարկի ոչ մի ֆուտբոլիստի հեռանալու տարբերակ։
«Մանչեսթեր Յունայթեդից» մրցաշարին կմասնակցեն Բրայան Մբյոմոն (Կամերուն), Ամադ Դիալոն (Կոտ դ'Իվուար) և Նուսաիր Մազրաուին (Մարոկկո)։


