Logo

ESPN. «Պորթլենդի» գլխավոր մարզիչը ձերբակալվել է

19:15 / 23.10.2025Բասկետբոլ
null

NBA-ում հանդես եկող «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերսի» գլխավոր մարզիչ Չոնսի Բիլափսը ձերբակալվել է, հաղորդում է ESPN-ը:

Մասնագետը կասկածվում է պոկերի գաղտնի մրցաշարերի մասնակցելու համար: Նշվում է, որ այս գործը կապված է «Մայամի Հիթի» բասկետբոլիստ Թերի Ռոզիերի դեմ սկսված հետաքննության հետ: Նա ևս ձերբակալվել է և կասկածվում է իր թիմի խաղերի վրա անօրինական խաղադրույքներ կատարելու համար:

«Քլիվլենդ Կավալիերսի» գլխավոր մարզչի օգնական Դեյմոն Ջոնսը ևս հետաքննությունների թիրախում է: 

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ