Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն այլևս չի ցանկանում խաղալ այն դիրքերում, որոնք իրեն չեն համապատասխանում, հայտնում է ESPN-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է խաղալ հարձակման ձախ եզրից ու հոգնել է անընդհատ փորձարկումներից։ Նա մտադիր է հանդես գալ հարազատ դիրքում և դժգոհ է «Արքայական ակումբում» իր կարգավիճակից։
Այժմ եզրայինի ապագան մադրիդյան գրանդում անորոշ է. 24-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ կարող է հեռանալ «Ռեալից»։
Ռոդրիգոն «Ռեալում» նորամուտը նշելուց ի վեր ամենաշատ հանդիպումներն (141) անցկացրել է աջ վինգերի դիրքում։
Կարդացեք նաև՝
- As. «Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ
- CNN. Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում
- Որքան գումար կստանա Անչելոտին, եթե Բրազիլիան դառնա աշխարհի չեմպիոն
- Կրոսը` «Էլ Կլասիկոյի» մասին. «Նույնիսկ 2-0 հաշվի ժամանակ կասկածում էի, որ խաղը կավարտվի «Ռեալի» օգտին»


