Logo

ESPN. Սիմոնսն ընտրություն է կատարել «Չելսիի», «Բավարիայի» ու «Ման. Սիթիի» միջև

21:53 / 17.08.2025Ֆուտբոլ
null

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը որոշել է տեղափոխվել «Չելսի», հայտնում է ESPN-ը։

Նիդերլանդցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին», սակայն նա ցանկանում է հանդես գալ լոնդոնյան գրանդում։

«Լայպցիգը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 80 միլիոն եվրո։

Սիմոնսը գերմանական ակումբում 77 խաղում 22 գոլ է խփել, կատարել 24 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ