Logo

ESPN. Թրեյ Յանգն առնվազն 4 շաբաթ չի օգնի «Ատլանտային»

12:28 / 02.11.2025Բասկետբոլ
null

«Ատլանտա Հոուքսի» առաջատար Թրեյ Յանգը «Բրուքլին Նեթսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում ծնկի վնասվածք է ստացել, հաղորդում է ESPN-ը:

Յանգը ՄՌՏ հետազոտություն է անցել. ախտորոշվել է աջ ծնկի միջային կողմնակի կապանի վնասվածք: Առնվազն 4 շաբաթ նա չի օգնի իր թիմին:

Յանգը 4 շաբաթ անց ևս մեկ հետազոտություն կանցնի:

Այս մրցաշրջանի 5 խաղում Յանգը միջինում վաստակել է 17.8 միավոր, գրանցել 2 ռեբաունդ և կատարել 7.8 ասիստ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ