Հայտնի է ESPY-ի վարկածով 2023 թվականի տարվա լավագույն մարզիկի հավակնորդների քառյակը:
USA TODAY-ի հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում են NBA-ի նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսի» առաջատար բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը, «Նյու Յորք Յանկիզի» բեյսբոլիստ Աարոն Ջաջը, ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ, «Կանզաս Սիթի Չիֆսի» խաղացող Պատրիկ Մահոումսը և ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 12-ին Լոս Անջելեսում:


