Սերը և սեքսը կինոյի ամենաառանցքային թեմաներն են։ Կան ֆիլմեր, սակայն, որտեղ սեքսը առաջնային թեմա է դառնում և հենց սեքսի ու դրա հանդեպ հերոսների վերաբերմունքի միջոցով են բացվում մարդկային մյուս բոլոր կրքերը, ուժերն ու թուլությունները։ Կան ֆիլմեր, որոնք կարողանում են այդ ամենն այնքան էսթետիկ ու սիրուն փոխանցել, որ սեքսն էլ դառնում է մարդկային ամենասիրուն կրքերից մեկը։
Առանձնացրել ենք հինգ ֆիլմ սեքսի և էսթետիկ հաճույքների մասին, որոնք կօգնեն ձեզ էլ բացահայտել շատ ու շատ նրբերանգներ սիրո ու կրքի մեջ։
Վերջին տանգոն Փարիզում / Последнее танго в Париже / Ultimo tango a Parigi,
1972
Այս ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց և ցնցեց բոլորին։ Նկարահանումներից հետո Մարլոն Բրանդոն այլևս երբեք չի խոսել ռեժիսոր Բերտոլուչիի հետ, քանի որ նա, ինչպես դերասանն էր պնդում, դուրս է եկել թույլատրվածի սահմաններից։ Դասական դարձած ֆիլմ սիրո, սեքսի և թույլատրելիի սահմաններն անցնելու մասին։
Ֆիլմի գլխավոր դերերում են լեգենդար կնքահայր Մառլոն Բրանդոն և դերասանուհի Մարիա Շնայդերը:
60-ականներ: Փարիզ: Միջին տարիքի տղամարդը ծանոթանում է երիտասարդ մի աղջկա հետ: Նրանց ծանոթությունը վերափոխվում է կախվածության և անսանձ կրքի: Նրանք տրվում են զգացմունքներին և մոռանում արտաքին աշխարհի, դժվարությունների և խնդիրների մասին:
Բաց տեսարանների պատճառով ֆիլմն արգելված էր ԽՍՀՄ-ում:
Ֆիլմը նոմինացվել էր Օսկարի՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, բայց այդպես էլ չի արժանացել մրցանակի:
Քաղց / Голод / The Hunger, 1983
Նրանք վամպիրներ են: Ունեն նույն զգացմունքներն ու թուլությունները, ինչ մյուս մարդիկ, միայն անմահ են: Նրանց կիրքն անմահ է, ագահությունը՝ անմահ, միայն սրա պատճառով նրանք չեն ծերանում։ Դեյվիդ Բոուին և Կատրին Դենյովն այստեղ այնպիսի տպավորիչ զույգ են ստեղծել, որ ոչ ոք դեռ չի կարող անտարբեր դիտել այս ֆիլմը։