Եթե խոսենք խարիզմայից, առաջին հերթին Ռոբերտ Դե Նիրոյին ենք հիշում:
«Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի ներկայացուցչի դերը կուլտային է դարձել: Բայց հենց դրա պատճառով դերասանը երկար ժամանակ չէր կարողանում Իտալիայի քաղաքացիություն ստանալ, չնայած Դե Նիրոյի նախնիներն Իտալիայից են։

«Նրա դերերում բոլոր իտալացիները հանցագործներ և գանգստերներ են»,- ասել է Սիլվիո Բեռլուսկոնին:
VNews Culture-ում այսօր առանձնացրել ենք 10 մեջբերում Դե Նիրոյից, որոնք բացահայտում են նրա արտասովոր բնավորությունը և ցույց տալիս ամենատաղանդավոր դերասանին անսպասելի կողմից․
- Ես այսօր ավելի շատ եմ ծիծաղում, քան երբ երիտասարդ էի: Թվում է՝ սկսել եմ ավելի թեթև դատել մարդկանց:
- Իմ աշխատանքում ամենաշատը գնահատում եմ ուրիշների կյանքով ապրելու և դրա համար երբեք չվճարելու հնարավորությունը:
- Եթե Աստված գոյություն ունի, ապա ես նրան տալու շատ հարցեր ունեմ:
- Մարդիկ տարբեր են. մինչ ոմանք մտածում են, թե ինչպես ստեղծել իսկապես յուրահատուկ բան, մյուսները մտածում են, թե ինչպես դրանից առավելագույն օգուտ քաղել:
- Մինչև չփորձես, չես հասկանա. ես սա ասում եմ երեխաներիս։
- Երբեմն ես նախանձում եմ մահացածներին. նրանք շատ ազատ ժամանակ ունեն։
- Ծերության հետ զգուշավորություն էլ է հայտնվում, ահա՝ ինչ եմ նկատել:
- Ես նախընտրում եմ ավելորդ իրեր չունենալ։ Որքան շատ իր ունես, այնքան ավելի շատ էներգիա ես ծախսում դրանց վրա:
- Նա, ով ռիսկի չի դիմում, չի իմանա, թե ինչի է ընդունակ:
- Նիհարելը շատ ավելի հեշտ է, քան երիտասարդանալը, բայց դա նույնպես միանգամայն հնարավոր է։


