«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների գլխավոր գոլահար Ուեյն Ռունին նախկին թիմակից Ռիո Ֆերդինանդի հետ փոդքաստում պատմել է երիտասարդ տարիներին իր թույլ տված սխալների մասին։
«Նախկինում ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց ժամանակի ընթացքում փոխվել եմ։ Շատ էի սիրում ֆուտբոլը, բայց սիրում էի նաև գիշերային կյանքը։ Հիշում եմ՝ խաղերից մեկ օր առաջ հարբում էի, բայց կարողանում էի արդյունավետ գործողություններ կատարել, իսկ խաղերից հետո կրկին գնում էի՝ վայելեու գիշերային կյանքը։ Դա իմ ապրելակերպն էր դարձել, բայց կինս փոխեց ամեն ինչ։ Նրա շնորհիվ սկսեցի ալկոհոլ չօգտագործել և վերադառնալ իրականություն։ Եթե նա չօգներ ինձ, ես արդեն մեռած կլինեի»,- ասել է անգլիացին։
Ռունին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2021 թվականին։


