Logo

«Եթե որևէ մեկը ցանկանում է գոտու հավակնորդ դառնալ, պետք է մենամարտի իմ դեմ». Ծառուկյանի հայտարարությունը

22:40 / 24.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Թիվ մեկ հավակնորդն անուն ունի, և դա Արման Ծառուկյանն է: Եթե ​​որևէ մեկը ցանկանում է լինել թիվ մեկ հավակնորդը, նա պետք է մենամարտի իմ դեմ: Ես պատրաստ եմ և բաց: Մի՛ վախեցեք իմ անունն ասելուց. խոստանում եմ՝ շատ ուժեղ չեմ հարվածի»,- սոցցանցերում գրել է 28-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց: Նրան փոխարինել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը պարտվել էր Մախաչևին առաջին ռաունդում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ