Logo

Եվրո 2024-ի վիճակահանության զամբյուղները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:00 / 28.09.2022Եվրոպայի առաջնություն
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանության զամբյուղները: Ազգերի լիգայում C դիվիզիոն նահանջած Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբուղում:

Առաջին զամբյուղ. Նիդեռլանդներ, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Բելգիա, Հունգարիա, Շվեյցարիա, Լեհաստան:

Երկրորդ զամբյուղ. Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Անգլիա, Ուելս, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա:

Երրորդ զամբյուղ. Ուկրաինա, Իսլանդիա, Նորվեգիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Շվեդիա, Հայաստան:

Չորրորդ զամբյուղ. Վրաստան, Հունաստան, Թուրքիա, Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա:

5-րդ զամբյուղ. Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս, Բելառուս, Լիտվա, Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա, Մոլդովա, Մալթա:

6-րդ զամբյուղ. Անդորրա, Սան Մարինո, Լիխտենշտեյն:

Եվրո 2024-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում: Թիմերը կբաժանվեն 10 խմբերի, որոնցից 7-ում կլինի 5-ական թիմ, 3-ում՝ 6-ական:

Նիդեռլանդներին, Խորվաթիային, Իսպանիային ու Իտալիային բաժին կհասնեն քիչ մրցակիցներով խմբեր:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն յուրաքանչյուր խմբի լավագույն երկու արդյունք ցույց տված թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի հաղթողը:

Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը նախորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր անգլիացիներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ