Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Որակավորման փլեյ-օֆֆ փուլում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկին» պայքարից դուրս թողած մոլդովական «Շերիֆն» ընդգրկվեց E խմբում, որտեղ կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ու Կիպրոսի «Օմոնիայի» հետ։
Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 3-ը։
Եվրոպա լիգա, խմբային փուլ
A խումբ. «Արսենալ» (Անգլիա), ՊՍՎ (Նիդեռլանդներ), «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա), «Ցյուրիխ» (Շվեյցարիա)։
B խումբ. «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Ռեն» (Ֆրանսիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), ԱԵԿ (Կիպրոս)։
C խումբ. «Ռոմա» (Իտալիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Բետիս» (Արսենալ), ՀԻԿ (Ֆինլանդիա)։
D խումբ. «Բրագա» (Պորտուգալիա), «Մալմյո» (Շվեդիա), «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), «Սենտ-Ժիլուազ» (Բելգիա)։
E խումբ. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա),«Շերիֆ» (Մոլդովա), «Օմոնիա» (Կիպրոս)։
F խումբ. «Լացիո» (Իտալիա), «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ), «Միտյուլանդ» (Դանիա), «Շտրում» (Ավստրիա)։
G խումբ. «Օլիմպիակոս» (Հունաստան), «Քարաբաղ» (Ադրբեջան), «Ֆրայբուրգ» (Գերմանիա), «Նանտ» (Ֆրանսիա)։
H խումբ. «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Մոնակո», «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս տարի կխաղա Չեմպիոնների լիգայում։
The 2022/23 Europa League group stage is set! 🤩
— UEFA Europa League (@EuropaLeague) August 26, 2022
🤔 Most exciting group?#UELdraw pic.twitter.com/3o21aUbOXZ