Logo

Եվրոպա լիգա. «Սլովանի» մրցակիցն ու խաղերի ժամանակացույցը որակավորման 3-րդ փուլում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:30 / 28.07.2022• ՍՊՈՐՏ
null

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում:

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Բրատիսլավայի թիմը կհանդիպի Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսին», որը ևս լքել էր Չեմպիոնների լիգան 2-րդ փուլից: Թիմերի առաջին խաղը կկայանա օգոստոսի 4-ին Հունաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Սլովակիայում, ժամը դեռևս հայտնի չէ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին» (2-1, 1-4): Տիգրան Բարսեղյանն առաջին խաղում հաղթական գոլի հեղինակ էր դարձել, իսկ Սլովակիայում տեղի ունեցած պատասխան մրցավեճում գոլային փոխանցում էր կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ