Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում մրցեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Մինչև այս խաղը, 37-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում գոլ չէր խփել և 7 անընդմեջ խաղում աչքի չէր ընկել որևէ արդյունավետ գործողությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 2-րդն է F խմբում։ «Շերիֆը» նույնքան միավորով 3-րդ հորիզոնականում է։
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Օմոնիայի», իսկ «Շերիֆը»՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Եվրոպա լիգա, 2-րդ տուր
«Շերիֆ» (Մոլդովա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0-2 (տեսանյութ)
Ջեյդոն Սանչո, 17, Կրիշտիանու Ռոնալդու, 39 (11-մ)
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
- «Միտյուլանդ» (Դանիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 5-1
- «Մոնակո» (Ֆրանսիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 0-1
- «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 0-3
- «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 2-1
- «Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2-1
- «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Շտուրմ» (Ավստրիա)՝ 6-0


