Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»։
Խաղի միակ գոլը 11-մետրանոցից խփեց իսպանացի կիսապաշտպան Բրաիս Մենդեսը։
«Ռեալ Սոսյեդադը» 3 միավորով 2-րդն է E խմբում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ միավոր չունի և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 0-1 (տեսանյութ)
Բրաիս Մենդես, 59 (11-մետրանոց)
Զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Մոնակոն» արտագնա խաղում մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով։
Աչքի ընկավ շվեյցարացի հարձակվող Բրել Էմբոլոն։
«Մոնակոն» 3 միավորով 2-րդն է H խմբում, իսկ «Ցրվենա Զվեզդան» դեռ միավոր չունի և վերջին՝ 4-րդ տեղում է։
Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Մոնակո»՝ 0-1 (տեսանյութ)
Բրել Էմբոլո, 74 (11-մետրանոց)
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
- «Լացիո» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)` 4-2
- «Նանտ» (Ֆրանսիա) - «Օլիմպիակոս (Հունաստան)` 1-2
- «Օմոնիա» (Կիպրոս) - «Շերիֆ» (Մոլդովա)` 0-3
- «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 3-2
- «Շտուրմ» (Ավստրիա) - «Միտյուլանդ» (Դանիա)՝ 1-0


