Եվրոպա լիգայի խմբային փուլի «Արսենալ» - ՊՍՎ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր սեպտեմբերի 15-ին, սակայն որոշվեց հետաձգել, քանի որ մարզադաշտի անվտանգությունն ապահովող ոստիկանական ուժերի պակաս կար։ Ոստիկանական ուժերը կենտրոնացած էին Ելիզավետա II-ի թաղման արարողությունը կազմակերպելու ուղղությամբ։
«Արսենալն» ու ՊՍՎ-ն կարողացել են հետաձգել հոկտեմբերի 20-ի խաղը, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգան համաձայնվել է հետաձգել լոնդոնցիների՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղը, որը ծրագրվում էր անցկացնել հոկտեմբերի 19-ին։
«ՈւԵՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ԱՊԼ-ին և ակումբերին՝ համագործակցելու և Եվրոպա լիգայի խաղը հետաձգել կարողանալու համար»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։


