Logo

Եվա Գրինը և Վենսան Կասելը՝ նոր «Երեք հրացանակիրները» ֆիլմի թրեյլերում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 06.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիական Pathé կինոընկերությունը հրապարակել է «Երեք հրացանակիրները» («The Three Musketeers») ֆիլմի թրեյլերը:

Պրեմիերան նախատեսված է 2023 թվականի ապրիլի 5-ին։

«Լուվրից մինչև Բուքինգհեմյան պալատ, Փարիզի կոյուղիներից մինչև Լա Ռոշելի պաշարում … Կրոնական պատերազմներով և բրիտանական ներխուժման սպառնալիքի տակ գտնվող թագավորությունում տղամարդիկ և կանայք խաչում են սրերը և կապում իրենց ճակատագիրը Ֆրանսիայի հետ»,- ասվում է նախագծի բնութագրում:

Ֆիլմում նկարահանվել են Եվա Գրինը (Միլեդի), Վենսան Կասելը (Ատոս), Վիկի Կրիպսը, Լինա Քոուդրին, Ռոմեն Դյուրիսը, Պիո Մարմային և Ֆրանսուա Սիվիլը: Ֆիլմի ռեժիսորն է Մարտեն Բուրբուլոնը: 

2023 թվականի դեկտեմբերին կթողարկվի պատմության երկրորդ մասը՝ «Երեք հրացանակիրները. Միլեդի» վերնագրով, որին կհաջորդի երկու սփին-օֆֆ Disney+-ում:

Երեք հրացանակիրների մասին առաջին ֆիլմը թողարկվել է 1921 թվականին։ Pathé կինոընկերությունը նույնպես նպաստել է խորհրդանշական ֆիլմի ստեղծմանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ