Logo

«Էվերթոնին» կրկին պատիժ է սպառնում

13:49 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի կարգապահական կոմիտեն ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար հնարավոր է կրկին միավորների տեսքով պատժի «Էվերթոնին», հայտնում է football insider-ը:

Լիվերպուլը ներկայացնող ակումբը ներկայացրել է 2022-2023 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, որտեղ 172.2 միլիոն ֆունտ սթերլինգի շրջանառություն է նշել, ընդ որում, ակումբի վնասը կազմել է 89.1 միլիոն ֆունտ, որը գումարվել է 2021-2022 մրցաշրջանի 45 և 2020-2021 մրցաշրջանի 121 միլիոնին:

Ընդհանուր առմամբ, «Էվերթոնի» ֆինանսական վնասը կազմել է 330.6 միլիոն ֆունտ սթերլինգ: Այս ամենը կապված է «Բրեմլի-Մուր Դոկ» ստադիոնի շինարարության հետ:

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերին Պրեմիեր լիգան ֆինանսական օրենքներ խախտելու համար «Էվերթոնից» հանել էր 10 միավոր, սակայն բողոքարկումից հետո վերադարձրել էր դրանցից 4-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ