Անգլիացի մասնագետ Շոն Դայչը նշանակվել է Լիվերպուլի «Էվերթոնի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
51-ամյա մարզիչն անգլիական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Շոն Դայչը 10 տարի գլխավորել է անգլիական «Բարնլին», որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր 2022-ի ապրիլին։ «Էվերթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում նա կփոխարինի Ֆրենկ Լեմպարդին, որին ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել հունվարի 23-ին։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Էվերթոնը» 20 խաղից հետո վաստակել է 15 միավոր և «Սաութհեմփթոնի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Թիմը չի հաղթել նախորդ 10 պաշտոնական խաղերում՝ կրելով 8 պարտություն։


