Logo

«Էվերթոնը» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

01:55 / 25.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի վերջին խաղում «Էվերթոնն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և հաղթեց 1-0 հաշվով:

13-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն կարմիր քարտ ստացավ, իսկ 29-րդ րոպեին խաղի միակ գոլը խփեց Կիրնան Դյուզբերի-Հոլը:

Դևիդ Մոյեսի գլխավորած թիմն ու «Մանչեսթեր Յունայթեդը» 18-ական միավորով գործող չեմպիոն «Լիվերպուլի» և Լոնդոնի «Տոտենհեմի» հետ բաժանում են 9-12-րդ տեղերը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»` 0-1

Կիրնան Դյուզբերի-Հոլ, 29

Հեռացում` Իդրիսա Գեյե, 13 («Էվերթոն»)

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ