Logo

Անգլիական ակումբը մոտ է Լեմպարդի հետ համաձայնության գալուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:28 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Ֆրենկ Լեմպարդ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն այսօր երկրորդ բանակցությունը կանցկացնի «Էվերթոնի» հետ՝ հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Լեմպարդին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։

«Էվերթոնը» բանակցում էր նաև «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի հետ, սակայն նրա հնարավոր նշանակումը վրդովեցրել է ակումբի երկրպագուներին։

Հավելենք՝ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղից հետո «Էվերթոնը» վաստակել է 19 միավոր և մրցաշարային աղյուսակում 16-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա