Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Էվերթոնն» ու «Լիվերպուլը» բաժանվեցին խաղաղությամբ. «Գուդիսոն Պարկում» գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Այս հանդիպումից հետո գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 9 միավորով 5-րդ տեղում է, «Էվերթոնն» ունի 4 միավոր ու 14-րդն է:
Գալիք տուրում «Լիվերպուլն» ընդունելու է «Վուլվերհեմփթոնին», անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հյուրընկալվելու է Լոնդոնի «Արսենալին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Էվերթոն» - «Լիվերպուլ»՝ 0-0


