Հայկական ծագումով ռուս գեղասահորդ, կանանց մենասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան պատմել է, թե ինչպես է որոշել մասնակցել տղամարդկանց Maxim ամսագրի ֆոտոշարքին:
«Առաջարկ եղավ: Մտածեցինք, որ ես արդեն 15 տարեկան չեմ, ամեն ինչ օրինական է, ու կարող ենք նման բան անել: Աղջիկը կարծես գեղեցիկ է համազգեստով. ինչու՞ ոչ այսպես: Ուզում էի արդեն ինքս ինձ համոզել, որ պետք չէ միշտ քայլել գեղասահքի զգեստով, ոտքից գլուխ ձգվող երկար կիսաշրջազգեստով: Ես նաև գեղեցիկ աղջիկ եմ, որին հրավիրել են՝ Maxim-ի շապիկին լինելու:
Ներքնազգեստով ֆոտոսեսիան այնքա՜ն գեղեցիկ էր, քնքուշ, ինձ համար անսովոր ու բացարձակապես ոչ գռեհիկ: Պարզվում է՝ կնոջ մարմինը կարող է շատ հուզառատ ու գեղեցիկ լինել, և դա պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես ես ներկայացնում այն»,- Forbes-ի յութուբյան ալիքի հետ հարցազրույցում ասել է Մեդվեդևան:










