Logo

Եվգենիա Մեդվեդևան վթարի է ենթարկվել Մոսկվայում

17:31 / 24.07.2023Գեղասահք
null

Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում: Այդ մասին 23-ամյա մարզուհին հայտնել է տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում:

Մեդվեդևան հայտնել է, որ իրեն տեղափոխող տաքսին բախվել է մեկ այլ տաքսիի: Տեսանյութում երևում է, որ մարզուհին վնասվածքներ չի ստացել:

Հիշեցնենք, որ Եվգենիա Մեդվեդևան աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա