Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան Le10Sport-ին տված հարցազրույցում խոսել է «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին ու նշել, որ իր հայրենակցին չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից:
«Դուք ասում եք, որ նա լավագույնն է աշխարհում կամ լավագույններից մեկը, բայց ես կարծում եմ, որ նա Պլատինիի նույնիսկ ոտքերը չարժե: Ու երբեք մի՛ համեմատեք Կիլիանին Թիերի Անրիի հետ: Եկեք զերծ մնանք նմանատիպ համեմատություններից: Դուք ինքներդ եք երևույթ ստեղծել:
Ըստ իս՝ չափազանց շատ է խոսվում նրա մասին, բայց, ընկերնե՛ր, դուք երբևէ դիտե՞լ եք Թիերի Անրիի խաղը: Դուք նույն հարթության վրա եք դնում մարդկանց, որոնք տեղ չունեն այդ հարթության վրա»,- ասել է ֆրանսիացին:


