Logo

Էվրա. «Նա «Մանչեսթեր Յունայթեդի» ապագան է»

21:02 / 27.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան գովել է թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին:

«Ես միշտ ասել եմ, որ Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա ավագն է: Ինձ համար գլխավոր առաջնահերթությունն այս պահին թիմում այդ տղայի երջանիկ լինելն է:

Տվեք նրան այն պայմանագիրը, որը նրա սրտով է, քանի որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ապագան է»,- Էվրայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

26-ամյա Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ