Բելգիական «Գենտի» նիգերիացի հարձակվող Գիֆտ Էմանուել Օրբանը մարտի 15-ին գրանցեց եվրագավաթների պատմության ամենաարագ հեթ-տրիկը, հայտնում է Opta-ն:
20-ամյա ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 3 րոպե 25 վայրկյանում երեք գնդակ էր ուղարկել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դարպասը՝ աչքի ընկնելով 31, 32 և 34-րդ րոպեներին: Բելգիական ակումբն արտագնա խաղում հաղթել էր 4-1 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն է, որը 2022 թվականի հոկտեմբերի 22-ին 6 րոպե 12 վայրկյանում երեք գնդակ էր ուղարկել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դարպասը:
Եվրոպա լիգայում ամենաարագ հեթ-տրիկը ձևակերպել է անգլիական «Լեսթերի» զամբիացի հարձակվող Պատսոն Դական, որը Մոսկվայի «Սպարտակի» դեմ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կայացած խաղում երեք գոլ էր խփել 9 րոպե 34 վայրկյանում։


