Logo

Եվրագավաթներում «Փյունիկի» ամենախոշոր հաշվով հաղթանակն ու Նուբիսիի առաջին գոլը. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:21 / 18.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը», սեփական դաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկելով Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» դարպասը, մտավ հաջորդ փուլ, որտեղ հուլիսի 24-ին կայանալիք առաջին խաղում կհյուրընկալի հունգարական «Դյորին»: Իսկ ահա «Ուրարտուն» դուրս մնաց պայքարից՝ Հունգարիայում 0-4 հաշվով պարտվելով բելառուսական «Նեմանին»:

FastNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. «Փյունիկը» եվրագավաթներում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումը նշանավորեց տարած 29-րդ հաղթանակով: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են հայկական ակումբների համար: Հաղթանակներից 12-ը փյունիկցիները տարել են Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Այդ ցուցանիշով Մելիքյանը ռեկորդակիր է: Նրա օրոք «Փյունիկը» եվրագավաթներում 7-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Դա ևս լավագույն արդյունքն է եվրագավաթներում հայկական թիմերը գլխավորած մարզիչների մեջ:

2. «Փյունիկը» եվրագավաթներում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Տրե Ֆիորիի» դարպասը: Մինչև այդ փյունիկցիների օգտին ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր ուղիղ 23 տարի առաջ՝ 2002թ. հուլիսի 17-ին ֆիննական «Տամպերեի» հետ հյուրընկալվելիս կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղում: «Փյունիկն» Օսկար Լոպեսի գլխավորությամբ հաղթել էր 4-0 հաշվով:

3. «Ուրարտուն» եվրագավաթներում հոբելյանական՝ 40-րդ հանդիպումն անցկացրեց՝ կրելով 30-րդ պարտությունը: Թիմն ընդամենը 7 հաղթանակ է տարել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 31 գոլ, բաց է թողել 89 գնդակ:

«Ուրարտուն» եվրագավաթների խաղարկություններում մրցակիցների հետ երկխաղյա դիմակայությունը 16-րդ անգամ էր պարտությամբ սկսել և պատասխան խաղում 11-րդ անգամ կրկին պարտվեց: Միայն 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ դիմակայությունում է թիմին հաջողվել պարտությունից հետո ռևանշի հասնել ու մտնել հաջորդ փուլ (2-3, 2-0):

4. «Ուրարտուն» եվրագավաթների խաղարկություններում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ մրցաշրջանում թիմը Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում զիջել էր չեխական «Բանիկին» (1-5, 0-2):

5. «Փյունիկը» եվրագավաթներում 17-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների համար: «Փյունիկը» եվրագավաթների խաղարկություններում մրցակիցների հետ երկխաղյա դիմակայությունը 22-րդ անգամ էր պարտությամբ սկսել: Փյունիկցիներին 4-րդ անգամ հաջողվեց պարտությունից հետո ռևանշի հասնել մրցակցի նկատմամբ ու մտնել հաջորդ փուլ:

Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2024/25թթ. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում: Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» արտագնա խաղում 1-2 հաշվով զիջելուց հետո փյունիկցիները սեփական դաշտում հաղթել էին 3-1 հաշվով ու շարունակել էին պայքարը մրցաշարում:

6. «Փյունիկը» եվրագավաթներում 2-րդ անգամ մրցեց Սան Մարինոյի ներկայացուցչի հետ ու կրկին հաղթող դուրս եկավ դիմակայությունում՝ մտնելով հաջորդ փուլ: 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու խաղերում էլ միևնույն 2-1 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի «Ֆոլգորեին»: Իսկ մինչև այդ «Շիրակը» 2013/14թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս էր մղել Սան Մարինոյի «Տրե Պենեին»՝ 3-0, 0-1:

7. Իսկ ահա «Ուրարտուի» առաջին ծանոթությունը բելառուսական ակումբի հետ շատ անհաջող ստացվեց: Բելառուսի 4 թիմերի հետ անցկացրած 10 հանդիպումներում հայկական ակումբները 6-րդ պարտությունը կրեցին: 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ միակ հաղթանակը տարել է «Արարատը» 2007/08թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Սոլիգորսկի «Շախտյորի» հետ մրցավեճում՝ 2-0: Գնդակների տարբերությունն էլ մրցակիցների օգտին է՝ 18-8:

8. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբների դարպասապահներին 2-րդ անգամ հաջողվեց հետ մղել 11մ հարվածը: Հենրի Ավագյանը հաղթող դուրս եկավ Մատեո Պրանդելիի հետ մենամարտում: Եվրագավաթներում դա Ավագյանի առաջին նման հաջողությունն էր:

Մինչև այդ Գոռ Մատինյանը «Նեմանի» հետ կայացած առաջին խաղում հետ էր մղել Պավել Սավիցկու 11մ հարվածը:

9. Մարիուս Նուբիսին բացեց գոլերի հաշիվը հայկական ակումբներում եվրագավաթներում: Կամերունցի ֆուտբոլիստն ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ աչքի ընկնելով 28 տարեկան 231 օրականում:

10. Ալեմաոն առաջին գոլը խփեց «Փյունիկի» կազմում եվրագավաթներում: Դա բրազիլացի ֆուտբոլիստի 2-րդ գնդակն էր եվրագավաթներում, որում նա գոլերի հաշիվը բացել էր «Արարատ-Արմենիայում»՝ 2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում գրավելով ալբանական «Էգնատիայի» դարպասը: Ալեմաոն ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Տրե Ֆիորիի» դարպասը գրավելով 32 տարեկան 222 օրականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

22:36 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանովի հաղթական մեկնարկը

22:08 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում

21:36 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կիլիան Մբապեն հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
21:19 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանով - Ֆիկովիչ մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում է

20:57 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Ղազախստանի չեմպիոնը քամբեք արեց ու որակավորման երրորդ փուլում է

20:20 / 29.07.2025 • Ըմբշամարտ

Ջանես Նազարյանը` Մ17 ԱԱ-ի ոսկե մեդալակիր

19:54 / 29.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հովհաննես Մարգարյանն աշխարհի ռեկորդով դարձավ Եվրոպայի չեմպիոն

19:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
18:58 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

18:25 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
18:14 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից ինչ-որ չափով վրեժ լուծելու համար»

17:32 / 29.07.2025 • Խառը մենամարտեր

«Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես». UFC-ի նախկին մարտիկ

16:30 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ժոաու Ֆելիքսը՝ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
16:23 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆելիքսը մարզվում է «Ալ Նասրի» հետ, թեպետ տրանսֆերը դեռ հաստատված չէ

16:13 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տեր Շտեգենը վիրահատվել է

15:26 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց իսպանական մեկ այլ ակումբ

Պաշտոնական
15:16 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

Պաշտոնական
14:38 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բարսելոնայի» երկրորդ խաղաշապիկը 2025/26 մրցաշրջանում

13:45 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Առնաուտովիչն արտասվել է Սինիշա Միխայլովիչի մասին խոսելիս

13:28 / 29.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Խաչանովը բացատրել է՝ որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

12:32 / 29.07.2025 • Ֆուտբոլ

TyC Sports. Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

12:19 / 29.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Արսեն Հարությունյան. «Հավատքով եմ անցել ամեն դժվարություն»

11:52 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Ռոդրիգոյի «դաժան» դիրքորոշումը «Տոտենհեմ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

11:10 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Մեսի, դու պետք է մեծանաս». ԱՄՆ հավաքականի լեգենդի քննադատությունը

10:36 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Դոնարումայի անգլիական սպասումները

10:07 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջական Անգլիայում է՝ նոր ակումբին միանալու համար

00:51 / 29.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

00:13 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Տեր Շտեգեն. «Ակումբի ղեկավարության հետ հարաբերությունները չեն փոխվել»

23:31 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
23:09 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Մոտա. ««Նոայում» այլևս նոր բան անելու հնարավորություն չունեինք»

22:38 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

22:08 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

21:33 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել

21:15 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Օլիսեն` «Բավարիայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20:52 / 28.07.2025 • Բռնցքամարտ

Կյանքից հեռացել է աշխարհի նախկին չեմպիոն Դուայթ Մուհամադ Քավին

20:15 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

19:55 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլա. «75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է»

19:14 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Ազգանվան ծանրությունը ճնշող է. Տոտիի որդին 19 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
18:46 / 28.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Mix Fight 58. Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

Պաշտոնական
18:11 / 28.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Հայ մրցավարները նշանակումներ են ստացել

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ