Logo

Եվրալիգա. «Բարսելոնան» հաղթեց համառ պայքարում

23:25 / 13.11.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» համառ պայքարում 87-79 հաշվով հաղթեց Բելգրադի «Պարտիզանին»։

Հանդիպման ընթացքում սերբական ակումբը կարողացավ հետ բերել 23 միավորի տարբերությունն ու հաշիվը կրճատել մինչև նվազագույնի, սակայն չհաջողվեց «քամբեք» անել։

«Բլաուգրանայի» ամերիկացի հարձակողական պաշտպան Կևին Փանթերը վաստակեց 18 միավոր, կատարեց 2 ռեբաունդ ու 1 ասիստ և դարձավ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

«Բարսելոնան» վաստակեց 14 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Պարտիզանը» մրցաշարում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց և 4 միավորով 15-րդն է։

Եվրալիգա, կանոնավոր առաջնություն, 9-րդ տուր

«Պարտիզան» (Սերբիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 79-87 (23-19, 12-30, 23-21, 21-17)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա