Բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության չորրորդ տուրում Թել Ավիվի «Հապոելը» մրցակցի խաղահրապարակում 100-93 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
Իսրայելական ակումբից հանդիպանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Քրիս Ջոնսը, որը նախկին թիմի դեմ խաղում կատարեց 25 արդյունավետ գործողություն` վաստակելով 14 միավոր, գրանցելով 8 ասիստ ու 3 ռեբաունդ։
32-ամյա խաղարկող պաշտպանը «Վալենսիայում» հանդես է եկել 2022-25 թվականներին։ Նա հուլիսին է տեղափոխվել «Հապոել»։
Դիմիտրիոս Իտոուդիսի գլխավորած թիմը 7 միավորով 5-րդն է, «Վալենսիան»` 6 միավորով 9-րդը։
Եվրալիգա, կանոնավոր առաջնություն, չորրորդ տուր
«Վալենսիա» (Իսպանիա) - «Հապոել Թել Ավիվ» (Իսրայել)` 93-100 (18-27, 29-22, 23-31, 23-20)


