Մադրիդի «Ռեալը» պարտվել է Եվրալիգայի եզրափակիչում և չի կարողացել պաշտպանել տիտղոսը։ «Արքայական ակումբը» «4-ի եզրափակիչի» վճռորոշ խաղում 80-95 հաշվով զիջել է Աթենքի «Պանատինայկոսին»։
Եզրափակիչի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Պանատինայկոսի» խաղացող Կոստաս Սլուկասը` վաստակելով 24 միավոր, կատարելով 3 ասիստ ու 2 ռեբաունդ։
Հունական ակումբը պատմության մեջ 7-րդ անգամ հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ «Պանատինայկոսը» նման հաջողության հասել է 13 տարվա դադարից հետո։ Ակումբը նախորդ անգամ Եվրալիգան հաղթել էր 2011 թվականին։ Եվրալիգան ամենաշատը հաղթել է բասկետբոլի «Ռեալի» թիմը` 11 անգամ։
Մրցաշարում երրորդ տեղը զբաղեցրել է հունական մեկ այլ ակումբ` Պիրեյի «Օլիմպիակոսը», որը բրոնզե մեդալի համար խաղում 87-84 հաշվով հաղթել է թուրքական «Ֆեներբահչեին»։
Եվրալիգա, եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» - «Պանատինայկոս»` 80-95 (36-25, 18-24, 7-15, 19-31)