«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է ֆուտբոլային աշխարհի համասեռամոլների մասին։
«Եթե ասեք, որ միասեռական եք ֆուտբոլային աշխարհում, վերջ: Երբ ես Անգլիայում էի, մեզ մոտ մի տղամարդ բերեցին, որպեսզի թիմին պատմի համասեռամոլության մասին։ Որոշ խաղացողներ ասացին. «Սա դեմ է իմ կրոնին: Եթե այս հանդերձարանում միասեռական կա, նա պետք է հեռանա»։
Այդ պահին ասացի՝ բոլորդ լռե՛ք։ Պատկերացնու՞մ եք... Խաղացել եմ ֆուտբոլիստների հետ, որոնք համասեռամոլ էին։ Նրանք հերթով ինձ դա խոստովանեցին, քանի որ վախենում էին այլ կերպ խոսել դրա մասին։
Յուրաքանչյուր ակումբ ունի առնվազն երկու համասեռամոլ խաղացող: Բայց ֆուտբոլային աշխարհում, եթե դուք դա ասում եք, ապա ամեն ինչ ավարտված է»,- Marca-ն մեջբերում է ֆրանսիացու խոսքը: