Logo

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

13:37 / 12.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով, որի հեղինակներն են՝ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, Լիլիթ Նավասարդյանը, Դավիթ Ծերունյանը և Եվա Ոսկանյանը:

Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև 2016 թվականին մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։

Այս տարի մրցույթն անցկացվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Սիմոնն անցյալ տարի մասնակցում էր Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին»։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա պատվիրակին՝ Պարգին։ Մինչդեռ տեղական և միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։

Սիմոն Հովհանիսյանը ծնվել և մեծացել է Հրազդան քաղաքում: Ամուսնացած է երգչուհի, պրոդյուսեր Անուշ Ավագյանի հետ, համատեղ մեծացնում են իրենց 2 երեխաներին: Մինչև նրանց ամուսնությունը՝ Սիմոնը պարել է Անուշի տեսահոլովակներում, այդպես էլ զույգը ծանոթացել է: Այժմ Անուշը զբաղվում է Սիմոնի պրոդյուսերական աշխատանքներով:

Սիմոնը հիմնականում հանդես է գալիս պարային գունեղ շոուներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ