Logo

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. Մեսին թոփ-15-ում տեղ չի գտել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:47 / 12.08.2022ՍՊՈՐՏ
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է նախորդ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Եզրափակիչ եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, նրա ակումբակից, բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։

Հատկանշական է, որ ՈւԵՖԱ-ի հրապարակած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների թոփ-15-ում տեղ չի գտել «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր, ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:

Լավագույն եռյակին հաջորդող ֆուտբոլիստները ստորև.

4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»/«Բարսելոնա», Լեհաստան)
5. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)
6. Սադիո Մանե («Լիվերպուլ» / «Բավարիա», Սենեգալ)
7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
8. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
9. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
10. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ)
11. Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա)
12. Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ»/«Յուվենտուս», Սերբիա)
13. Լորենցո Պելեգրինի («Ռոմա», Իտալիա)
14. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա)
15. Ֆաբինյո («Լիվերպուլ», Բրազիլիա)

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում հաղթել էր «Ռեալը»:

Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին։ Նախորդ տարի մրցանակը ստացել էր Լոնդոնի «Չելսիի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։

Եվրոպայի մրցաշրջանի լավագույն մարզչի հավակնորդները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ