Logo

Եվրո-2024. 1/8 եզրափակիչի օրվա դիմակայությունները

10:45 / 30.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 30-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի ևս երկու հանդիպումներ:

Օրվա առաջին խաղում C խմբի հաղթող Անգլիայի հավաքականը կմրցի E խմբից երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած Սլովակիայի հավաքականի դեմ: Խաղը տեղի կունենա Գելզենկիրխենի «Վելտինս Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հավաքականի դեմ, որը 1/8 եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային:

Օրվա երկրորդ դիմակայությունում B խմբում 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղը գրաված Իսպանիայի հավաքականը կհանդիպի F խմբում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին, որի համար սա առաջին Եվրոն է:

Խաղը տեղի կունենա Քյոլնի «Ռեյն Էներջի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Գերմանիայի ազգային հավաքականին, որը 1/8 եզրափակիչում 2-0 հաշվով առավելության է հասել Դանիայի նկատմամբ:

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

  • Անգլիա - Սլովակիա՝ 20:00
  • Իսպանիա - Վրաստան՝ 23:00
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ