Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում կմրցեն Բելգիայի և Ռումինիայի հավաքականները: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Բելգիա. Կաստելս, Կաստանյե, Ֆաես, Ֆերտոնգեն, Թեաթե, Տիլեմանս, Օնանա, Լուկեբակիո, Դե Բրույնե, Դոկու, Լուկակու:
Ռումինիա. Նիցա, Բանչու, Բուրչա, Դրագուշին, Ռատիու, Մարին, Միհալա, Ստանչու, Ռազվան Մարին, Ման, Դրագուս:
E խմբի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականն առաջին տուրում 0-1 հաշվով պարտվել էր Սլովակիային, իսկ Ռումինիան 3-0 հաշվով հաղթել էր Ուկրաինային:
Նախօրեին ուկրաինացիները երկրորդ տուրում 2-1 հաշվով կամային հաղթանակի էին հասել Սլովակիայի նկատմամբ:


