Ֆինլանդիա - Սլովենիա խաղով մեկնարկեց 2024թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրը:
Հելսինկիի Օլիմպիական ստադիոնում կայացած խաղում ֆինները 2-0 հաշվով առավելության հասան Սլովենիայի հավաքականի նկատմամբ:
Աչքի ընկան իտալական «Վենեցիայի» ռմբարկու Յոել Պոհյանպալոն և հոլանդական «Գրոնինգենի» հարձակվող Օլիվեր Անթմանը:
3-ական խաղից հետո Ֆինլանդիայ և Սլովենիայի հավաքականները 6-ական միավորով H խմբի առաջատարներն են։
Եվրո-2024, ընտրական փուլ, երրորդ տուր
H խումբ
Ֆինլանդիա - Սլովենիա՝ 2-0 (տեսանյութ)
Յոել Պոհյանպալո, 13, Օլիվեր Անթման, 64