Գերմանիայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կկայանան D խմբի վերջին` երրորդ տուրի հանդիպումները։ Ֆրանսիայի հավաքականը կմրցի Լեհաստանի, իսկ Նիդերլանդները` Ավստրիայի դեմ։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.
Ֆրանսիա - Լեհաստան
Ֆրանսիա. Մենյան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Էրնանդես, Չուամենի, Կանտե, Ռաբյո, Դեմբելե, Մբապե, Բարկոլյա։
Լեհաստան. Սկորուպսկի, Կիվիոր, Դավիդովիչ, Բեդնարեկ, Զալևսկի, Զելինսկի, Մոդեր, Ֆրանկովսկի, Ուրբանսկի, Շիմանսկի, Լևանդովսկի։
Նիդերլանդներ - Ավստրիա
Նիդերլանդներ. Վերբրյուգեն, Գերտրյուդա, Դե Վրեյ, Վան Դեյկ, Ակե, Ռեյնդերս, Սխուտեն, Վերման, Մալեն, Դեպայ, Գակպո։
Ավստրիա. Պենց, Պրաս, Լինհարթ, Վյոբեր, Պոշ, Գրիլիչ, Զայվալդ, Շմիդտ, Զաբիթցեր, Վիմեր, Արնաուտովիչ։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին։