Logo

Եվրո-2024. Ֆրանսիան խաղի վերջնամասում հաղթանակ կորզեց Բելգիայից և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

21:52 / 01.07.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մեծ դժվարությամբ դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ:

Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում մրցեց Բելգիայի հավաքականի դեմ և հաղթանակ կորզեց 1-0 հաշվով:

Սակավաթիվ դիպուկ հարվածներով ու ցածր տեմպով անցած խաղում վճռորոշ դարպասի գրավումն արձանագրվեց 85-րդ րոպեին։ Ֆրանսիացիների բազմաքայլ կոմբինացիայից ու ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի հարվածից հետո գնդակը Բելգիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Յան Ֆերտոնգենի ոտքին հպումից հետո շեղեց ուղղությունը և հայտնվեց Կոեն Կաստելսի դարպասում: Ֆերտոնգենի հաշվին գրանցվեց ինքնագոլ։

Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը երեք դիպուկ հարված կատարեց խաղի ընթացքում, բելգիացիները երկու անգամ սպառնացին Մայք Մենյանի դարպասին: 

Ֆրանսիացիները քառորդ եզրափակիչում կմրցեն Պորտուգալիա - Սլովենիա զույգի հաղթողի դեմ:

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Բելգիա՝ 1-0 (տեսանյութ)

Յան Ֆերտոնգեն, 85 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա