Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ներկայացրել է ազգային թիմի հայտացուցակը Նիդերլանդների և Իռլանդիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերի համար:
Դարպասապահներ. Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ»), Մայք Մենյան («Միլան»), Բրիս Սամբա («Լանս»):
Պաշտպաններ. Էդուարդո Կամավինգա («Ռեալ»), Ուեսլի Ֆոֆանա («Չելսի»), Թեո Էրնանդես («Միլան»), Իբրաիմա Կոնատե («Լիվերպուլ»), Ժյուլ Կունդե («Բարսելոնա»), Բենժամեն Պավար («Բավարիա»), Ուիլյամ Սալիբա («Արսենալ»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»):
Կիսապաշտպաններ. Յուսուֆ Ֆոֆանա («Մոնակո»), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս»), Օրելյեն Չուամենի («Ռեալ»), Կեֆրեն Թյուրամ («Նիս»), Ժորդան Վերետու («Մարսել»):
Հարձակվողներ. Կինգսլի Կոման («Բավարիա»), Մուսա Դիաբի («Բայեր»), Օլիվյե Ժիրու («Միլան»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Ռանդալ Կոլո-Մուանի («Այնտրախտ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Մարկուս Թյուրամ («Բորուսիա Մյոնխենգլադբախ»):
Ֆրանսիացիները մարտի 24-ին կընդունեն Նիդերլանդների հավաքականին, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն Իռլանդիայի թիմին:
Հիշեցնենք, որ այս հավաքականների հետ ընտրական B խմբում են ընդգրկված նաև Հունաստանի և Ջիբրալթարի թիմերը: