Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Եվրոպայի առաջնության ժամանակ լինելու է Գերմանիայի հավաքականի ավագը, հայտնում է Bayern & Germany-ն։
Բունդեսմանշաֆթի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի որոշմամբ` հավաքականի փոխավագը լինելու է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, իսկ երրորդ ավագը` Թոմաս Մյուլերը («Բավարիա»)։
Նախորդ Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի ավագի թևկապով խաղում էր «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը Գերմանիայում մեկնարկելու է հունիսի 14-ին։ Տանտերերը A խմբում մրցելու են Շոտլանդիայի, Հունգարիայի ու Շվեյցարիայի հավաքականների դեմ։


