Բրիտանական WhoScored-ը ներկայացրել է Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 5 լավագույն ֆուտբոլիստներին այս պահի դրությամբ: Հեղինակավոր վիճակագրական ռեսուրսը թոփ-5-ը կազմելիս հաշվի է առել ֆուտբոլիստների արդյունավետությունը:
Եվրո-2024-ի 5 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ WhoScored-ի
- Կոդի Գակպո (Նիդերլանդներ)
- Ջամալ Մուսիալա (Գերմանիա)
- Իվան Շրանց (Սլովակիա)
- Նիկլաս Ֆյուլկրուգ (Գերմանիա)
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա)
Գակպոն, Մուսիալան և Շրանցը 3-ական գոլով Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուներից են: Ֆյուլկրուգն ու Բելինգեմն էլ 2-ական գոլի հեղինակ են դարձել: Բացի Շրանցից, մյուսներն իրենց հավաքականների հետ դեռևս պայքարի մեջ են:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Եվրոպայի առաջնությունում կմեկնարկի քառորդ եզրափակիչը:


