Logo

Եվրո-2024-ի ամենաբարձր xG-ով թիմը դուրս չի եկել փլեյ-օֆֆ

11:57 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականը Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության խմբային փուլում լավագույնն էր xG (ակնկալվող գոլեր) ցուցանիշով, հաղորդում է Opta Sports-ը։

ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիրը Եվրո-2024-ի երեք խաղում 6,6 ցուցանիշն է գրանցել xG-ով։ Երկրորդ արդյունքն ունի Ֆրանսիան (5.9), լավագույն եռյակը եզրափակել է Պորտուգալիան (5.8)։ Թոփ-5-ում են նաև Իսպանիան (5.5) ու Թուրքիան (5.2)։

xG-ով վատագույն ցուցանիշն են գրանցել Շոտլանդիան (0.9), Սերբիան (2.1), Անգլիան (2.2), Սլովակիան (2.3) ու Ալբանիան (2.4)։

Հիշեցնենք, որ B խմբում Խորվաթիայի հավաքականը 2 միավորով գրավել էր երրորդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից։ Զլատկո Դալիչի թիմը 3 խաղում խփել էր 3 գոլ ու բաց թողել 6 գնդակ։

Եվրո-2024-ում հունիսի 26-ին ավարտվել է խմբային փուլն ու հայտնի են դարձել 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը։ Փլեյ-օֆֆը կմեկնարկի հունիսի 29-ին։

«Նրա փոխարեն ես հաստատ կխփեի». Ի՞նչ է xG-ն և ինչպես են այն հաշվարկում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ