Logo

Եվրո-2024-ի եզրափակիչից առաջ հնարավոր ահաբեկչություն է կանխվել

17:11 / 21.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչից առաջ հնարավոր ահաբեկչություն է կանխել, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով The Sun-ին։

Ահաբեկիչների թիրախը եղել է Անգլիայի հավաքականի երկրպագուների ֆան-գոտին, որը գտնվում էր Բեռլինի Բրայթշեյդպլաց հրապարակում։ Խաղից մի քանի ժամ առաջ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ահաբեկչական կազմակերպությունների անդամների հավաքվելու հայտնի հասցեներում և երեք անձի բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացած եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Անգլիային և ռեկորդային չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ