Logo

Եվրո-2024-ի խմբային փուլի լավագույն և վատագույն հավաքականները՝ ըստ WhoScored-ի

23:45 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Բրիտանական WhoScored վիճակագրական ռեսուրսը հրապարակել է Եվրո-2024-ի խմբային փուլի բոլոր մասնակիցների վարկանիշը:

Լավագույն հավաքական է ճանաչվել Իսպանիայի ազգային թիմը՝ 6,97 վարկանիշային միավորով: Երկրորդ տեղում Գերմանիան է (6,89), երրորդում՝ Ֆրանսիան (6,73), չորրորդում՝ պատմական հաջողության հասած Վրաստանը (6,66):

Վատագույնը Շոտլանդիայի հավաքականն է, որն A խմբի երկու խաղում պարտվել էր, մեկն ավարտել ոչ-ոքի (6,24): 

Վարկանիշը կազմվել է յուրաքանչյուր հավաքականի կատարողականի վիճակագրության հիման վրա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ