Գերմանիայում ընթացող Եվրոպայի 17-րդ առաջնության ժամանակ առաջին անգամ գործարկվել է այն տեխնոլոգիան, որի միջոցով պարզ է դառնում ֆուտբոլիստը ձեռքով խաղացել է, թե՝ ոչ:
Բելգիա - Սլովակիա խաղի ժամանակ VAR-ը չեղարկել է Ռոմելու Լուկակուի գոլն այդ տեխնոլոգիայի շնորհիվ:
Բելգիացիների գրոհի ժամանակ Լուա Օպենդան ձեռքով դիպել էր գնդակին: Տեսակրկնության ժամանակ այդ հպումը հստակ երևացել էր, քանի որ գնդակի մեջ կա 14 գրամանոց սարք, ինչի շնորհիվ գնդակի ցանկացած հպում արձանագրվում է:
Այդ սարքը աշխատում է մարտկոցով, դրա համար գնդակը պետք է հաճախ մարտկոցին միացված լինի: