Logo

Եվրո-2024. Իսպանիա - Գերմանիա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

21:53 / 05.07.2024Ֆուտբոլ
null

Իսպանիա - Գերմանիա Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի առաջին դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով:

«Շտուտգարտ Արենայում» ընթացող խաղի մեկնարկում Իսպանիայի հավաքականը կորցրեց առանցքային ֆուտբոլիստներից մեկին՝ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին: Կրոսի կոպիտ խախտումից հետո 21-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ և 8-րդ րոպեին հարկադրված փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ գերմանական «Լայպցիգի» վինգեր Դանի Օլմոն:

Առաջին խաաղակեսում երկու հավաքականները միասին 6 դիպուկ հարված կատարեցին, 4-ը՝ գերմանացիները: Բոլոր դեպքերում դարպասապահներն առանց խնդրի որսացին գնդակը:

Երկրորդ խաղակեսն իսպանացիներն ակտիվ սկսեցին և 51-րդ րոպեին բաացեցին հաշիվը, բազամաքայլ կոմբինացիայից հետո Օլմոն մեկ հպումով գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի դարպասը: Այս դրվագում աջ եզրից գոլային փոխանցում կատարեց կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը: Գոլային գրոհի ժամանակ գերմանացիները թերացան հենակետայինի դիրքում՝ աառանց հսկողության թողնելով Օլմոյին:

Գոլից հետո գերմանացիներն ակտիվացան և անցկացրին մի շարք գրոհներ: 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի հարվածից հետո իսպանացիներին փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

Րոպեներ անց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը փորձեց գնդակն Ունայ Սիմոնի վրայով նետել անպաշտպան մնացած դարպասը, սակայն չստացվեց:

Այնուամենայնիվ, Յուլիան Նագելսմանի գլխավորած հավաքականը 89-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Միթելշտադտ-Կիմիխ-Վիրց եռաքայլ կոմբինացիան գոլի վերածվեց: Փոխարինման դուրս եկաած Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպանը Յոզուա Կիմիխի գլխով փոխանցումից հետո ոտքով գնդակը մխրճեց Սիմոնի դարպասը:

Իսպանիա - Գերմանիա խաղի հիմնական ժամանակի գոլերի տեսանյութը:

Եթե լրացուցիչ ժամանակում էլ հավաքականներից մեկը չհաղթի, ապա կլինի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա